+16
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում 30–ամյա տղամարդը գիշերը մտել է համագյուղացու տուն, փորձել է բռնաբարել քնած կնոջն ու սուր առարկայով հարվածել է համագյուղացուն

17:35
12 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող  քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի 30-ամյա բնակիչը բնակարանում գտնվող անձանց կամքին հակառակ, տան մուտքի դարպասին հարակից պատուհանի տախտակը հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն, որի ննջասենյակում, վերջինիս կնոջ կամքին հակառակ, նրա՝ քնած լինելով պայմանավորված անօգնական վիճակն օգտագործելով, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ կինը, ապա՝ նաև վերջինիս ամուսինը արթնացել են քնից: Այնուհետև 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է տանտիրոջ կրծքավանդակին` պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերիշեն համայնքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, 34-138-րդ հոդվածի (բռնաբարության փորձ) 1-ին մասով և 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:23
04 Մայիսի 2021
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
20:05
04 Մայիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել
17:57
04 Մայիսի 2021
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
11:35
04 Մայիսի 2021
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
21:13
03 Մայիսի 2021
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բաղրամյան գյուղում ողբերգական ավտովթար–վրաերթի կադրերը. 2 մարդ տեղում մահացել է.ՎԻԴԵՈ
18:22
03 Մայիսի 2021
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանում 14–րդ հարկից քաղաքացի է ընկել ու մահացել
13:12
03 Մայիսի 2021
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են
Բաղրամյան գյուղում բախվել է երկու մեքենա, նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ովքեր տեղում մահացել են