438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թվում են մանկահասակ երեխա և հղի կին, զոհերի ընդհանուր թիվը 16 է

10:24
16 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին, հայտնելէ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - նշել է նա Facebook-յան իր էջում:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 6 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար և 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 2 ավտոկռունկ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)
9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)
10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)
16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից