ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ՝ 7-ամյա Ռաֆիկ Մ-ն։
Երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, նրանք փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը և այլն՝ փորձելով մեղադրել մահացած երեխայի հարազատներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում