418.64
4.84
386.91
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ստիպել են ուտել հող, կղանք. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում երևանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային բռնության ենթարկելու հաղորդման կապակցությամբ

13:56
03 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր նախապատրաստվում Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու հաղորդման կապակցությամբ:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանությունում նման բովանդակությամբ հաղորդում ստացվել է, հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում», - ասաց Ջանոյանը գործակալության թղթակցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մայիսի 2023
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով (ՎԻԴԵՈ)
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով. ՎԻԴԵՈ
15:50
22 Մայիսի 2023
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
14:48
22 Մայիսի 2023
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
11:18
22 Մայիսի 2023
Գավառի մանկատանը սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել, տուժածը 15–ամյա աղջնակ է. ԶԼՄ
Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ
09:59
22 Մայիսի 2023
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
22:43
20 Մայիսի 2023
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
20:51
19 Մայիսի 2023
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
14:42
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրում, նախնական տվյալներով, 4 հա տարածքում այրվում է 300 խմ աղբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12:53
19 Մայիսի 2023
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել. ՎԻԴԵՈ
11:48
19 Մայիսի 2023
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել. հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է. ԶԼՄ
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել, ԶԼՄ–ները հայտնում են, որ հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է
11:42
19 Մայիսի 2023
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
Արտաշատում 14 երեխա է հոսպիտալացվել` թունավորման ախտանիշներով
10:03
19 Մայիսի 2023
Հրազդան գետում դի է հայտնաբերվել
Հրազդան գետում տղամարդու դի է հայտնաբերվել