437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին 33–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում (ՖՈՏՈ)

21:05
02 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

самоубийство

Նյութերով նախապատրաստման ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, որը հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

самоубийство

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ