630.16
7.24
518.61
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

12:54
10 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

убийство СК

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի առաջնային մակերեսին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի անկյան վրա կլորաձև վնասվածքներով, աջ քունքային շրջանում քերծվածքով, ինչպես նաև՝ 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 2 գնդակ, 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 2 գազային ատրճանակի պարկուճ և 1 ինքնաձիգի շամփուր:

убийство СК

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:19
11 Հունիսի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է (ՎԻԴԵՈ)
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է.ՎԻԴԵՈ
13:27
11 Հունիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ.ՎԻԴԵՈ
12:47
11 Հունիսի 2021
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
17:16
10 Հունիսի 2021
Դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը (ՎԻԴԵՈ)
Գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ.ՎԻԴԵՈ
11:55
10 Հունիսի 2021
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
11:05
10 Հունիսի 2021
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը