530.17
7.45
476.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է

10:44
10 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ և 2 գնդակ։

Կայքի հաղորդմամբ, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։

Դեպքի վայրում` բացօթյա նստարանի մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ: