ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Загружается новость ... "Лево"
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
«Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–