Սպանելուց հետո դին գցել է գերեզմաններին հարակից տարածքում. սարսափելի սպանություն Արմավիրի մարզում

21.06.2023, 12:29
Սպանելուց հետո դին գցել է գերեզմաններին հարակից տարածքում. սարսափելի սպանություն Արմավիրի մարզում
Սպանելուց հետո դին գցել է գերեզմաններին հարակից տարածքում. սարսափելի սպանություն Արմավիրի մարզում
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 21-ին, ոստիկանությունը բացահայտել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից, և նրանք ոչ մի տեղեկություն չունեն։

Մինչ Ոստիկանության Աբովյանի բաժնում պարզել են դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացել, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Գ․Գ-ին, ում տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանել է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Դին դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։

Քննիչի որոշմամբ՝ Գ․Գ-ն ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–