630.68
7.05
522.09
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

23:23
27 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, մարտի 27-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

пожар МЧС

«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

пожар МЧС

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 2/8 հասցեում գտնվող «Պրոֆալ» ՍՊԸ-ին պատկանող 3 հարկանի շինության տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են աստիճանավանդակի փայտե կառուցատարրեր (60 քմ), նկուղային հատվածում գտնվող պահեստի տարածքում (500 քմ)՝ պլաստմասե ծաղկամաններ, փայտե կառուցատարրեր և մասամբ՝ մոտ 30 տուփ փաթեթավորած տորֆի խտացված հումք։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:55
07 Մայիսի 2021
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
12:41
07 Մայիսի 2021
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
16:28
06 Մայիսի 2021
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
14:28
05 Մայիսի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
13:27
05 Մայիսի 2021
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձել է միակողմանի
13:24
05 Մայիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքում. Opel–ի վարորդը բախվել է 2 բետոնե սյուներին ու հայտնվել է դաշտում. կա վիրավոր
11:13
05 Մայիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:23
04 Մայիսի 2021
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
90–ամյա զբոսաշրջիկն ուշագնաց է եղել Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ
20:05
04 Մայիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սաների մոտ էշերիխիոզ է ախտորոշվել
17:57
04 Մայիսի 2021
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
Երևանցին պլաստիկ քարտերի գործադրմամբ բանկոմատներից հափշտակել է շուրջ 10մլն դրամ
11:35
04 Մայիսի 2021
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել