ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Շուշիում։
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:
««Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–