ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անցած ուրբաթ ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի Հակոբյանի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանն այս միջադեպի կապակցությամբ դիմել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուսլամ Մուրադովին։
Загружается новость ... "Лево"
Ինչպես Facebook–յան իր էջում գրել է Զոհրաբյանը, շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
«Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին մշակող իշխանության Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։ Այսինքն, իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական հույսը ռուս խաղաղապահն է։ Այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։ Բայց, կարեւորը՝ մենք այլեւս թուրքի հանդեպ մեր թշնամական դիտակետը պիտի փոխենք», – նշել Զոհրաբյանը։
Պատգամավորը հույս է հայտնել, որ Սյունիքի մարզպետարանը գոնե կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար։–0–