525.36
7.42
476.73
+18
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

18:25
24 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով  կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը: 

Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1.5 կգ կեղծ ոսկու  ձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել: 

Բացի այդ, ըստ հավաստի օպերատիվ  տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել  նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:   

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված  քրեական  գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու  անձ ձերբակալվել է, երրոդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
21:00
08 Հոկտեմբերի 2019
Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել (ՎԻԴԵՈ)
Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել, ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
20:30
08 Հոկտեմբերի 2019
Ճանապարհային ոստիկանը կասկածվում է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու մեջ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհային ոստիկանը կասկածվում է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու մեջ: