Շտապօգնության բժիշկներին դանակով սպառնացել են, որ ամեն գնով փրկեն իրենց մոր կյանքը․ հերթական բռնությունը բժիշկների նկատմամբ
16.01.2024,
10:57
Երևանում շտապօգնության խումբը դարձյալ բռնության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել, կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են:
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից:
Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ' մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:
Բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ հունվարի 13–ին Երևանում երկու եղբայրներ ծեծի էին ենթարկել շտապօգնության բժշկին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։–0–