Շշով հարվածել է եղբորը, վերջինս էլ դանակահարել է նրան․ երեք եղբայրներ ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել են
15.11.2023,
15:38
Շշով հարվածել է եղբորը, վերջինս էլ դանակահարել է նրան
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում երեք եղբայրներ ոգելից խմիչքի ազդեցության տակ վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածը շշով խփել է 48-ամյա եղբոր գլխին, նա էլ դանակով խփել է նրա որովայնին:
48-ամյա տղամարդը հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–