620.92
6.86
519.34
+6
Եղանակը Երևանում
Հայ

Շպրտել է աշխատակցուհուն գետնին ու սկսել հարվածել. Սիսիանի ոսկյա զարդերի խանութում գողություն է տեղի ունեցել. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

15:33
18 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:07
14 Ապրիլի 2021
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
Պարզվել է Երևանի երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը
18:36
14 Ապրիլի 2021
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի (ՖՈՏՈ)
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 30 քաղաքացի. ՖՈՏՈ
15:25
14 Ապրիլի 2021
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
Դիմակ կրելու պահանջը` սպանության պատճառ. հայտնի են Երևանի երթուղայինում կատարված սարսափելի սպանության հանգամանքները
14:02
14 Ապրիլի 2021
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկել օրենքով գող Պզոյին. ՎԻԴԵՈ
12:12
14 Ապրիլի 2021
Սպանություն Երևանի երթուղայիններից մեկում, դանակով հարվածել են ուղևորին
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի երթուղայիններից  մեկում, դանակով հարվածել են ուղևորին
11:00
14 Ապրիլի 2021
Խոշոր հրդեհ Երևանի շենքերից մեկում. տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում կա երեխա (ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանի շենքերից մեկում. տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում կա երեխա. ՎԻԴԵՈ/
23:25
13 Ապրիլի 2021
Հայտնաբերվել է Սյունիքում որոնվող 84–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է Սյունիքում որոնվող 84–ամյա տղամարդու դին
18:40
13 Ապրիլի 2021
Ագարակի մաքսատան մոտ 20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել
Ագարակի մաքսատան մոտ  20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել
13:15
13 Ապրիլի 2021
Քրգործ է հարուցվել աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից կատարված վրաերթի փաստի առթիվ, մահացած հետիոտնը 27 տարեկան էր
Քրեական գործ է հարուցվել աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից կատարված վրաերթի փաստի առթիվ, մահացած հետիոտնը 27 տարեկան էր
00:43
13 Ապրիլի 2021
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
21:00
12 Ապրիլի 2021
Հրազդանում 60–ամյա տղամարդը նետվել է ջրամբարը, օրեր անց հայտնաբերվել է նրա դին (ՖՈՏՈ)
Հրազդանում 60–ամյա տղամարդը նետվել է ջրամբարը, օրեր անց հայտնաբերվել է նրա դին. ՖՈՏՈ
17:35
12 Ապրիլի 2021
Սյունիքում 30–ամյա տղամարդը գիշերը մտել է համագյուղացու տուն, փորձել է բռնաբարել քնած կնոջն ու սուր առարկայով հարվածել է համագյուղացուն
Սյունիքում 30–ամյա տղամարդը գիշերը մտել է համագյուղացու տուն, փորձել է բռնաբարել քնած կնոջն ու սուր առարկայով հարվածել է համագյուղացուն