583.39
6.77
492.85
+18
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)

13:01
28 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

СК убийство

Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ գտնվող տանը, գնացել է այնտեղ և տեսնելով որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–       

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:41
10 Սեպտեմբերի 2021
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Գեղարքունիքում գրանցված ողբերգական ավտովթարի պահը․43-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՎԻԴԵՈ
13:52
10 Սեպտեմբերի 2021
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
12:05
10 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
11:07
10 Սեպտեմբերի 2021
Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ․ Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել․ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:15
09 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
23:40
08 Սեպտեմբերի 2021
Վրաերթ Երևանում․BMW-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդու
Mercedes-ի վարորդը նկատել է հետիոտնին, արգելակել է, սակայն հետիոտնը, անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել
14:42
08 Սեպտեմբերի 2021
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
11:03
08 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
13:32
07 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Մասիսում. բախվել են Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ (ՖՈՏՈ)
Մասիսում միմյանց են բախվել Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ.ՖՈՏՈ
12:13
07 Սեպտեմբերի 2021
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
20:58
06 Սեպտեմբերի 2021
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
19:24
06 Սեպտեմբերի 2021
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է