Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 7 վիրավորներից 4–ը երեխաներ են

13.11.2023, 11:26
7 վիրավորներից 4–ը երեխաներ են
Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 7 վիրավորներից 4–ը երեխաներ են
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:40-ի սահմաններում Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով 7 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-