ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի, Isuzu մակնիշի, Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաներին և Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-