Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

08.08.2022, 11:12
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 7-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել, տեսադաշտում չի երևում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը:

«Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության վրա, մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել և ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին:–0–