Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
15:22
09 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Ստացված տվյալների համաձայն, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Freightliner» մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ), նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–