572.46
6.72
486.37
+27
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)

13:06
21 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

СК

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

СК

Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված, Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն, ապա հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Ավազակությունը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ
12:55
14 Սեպտեմբերի 2021
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ.ՖՈՏՈ
19:10
13 Սեպտեմբերի 2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6-ամյա աղջնակ, ով ընկել է 7-րդ հարկից․վիճակը ծանր է՝ դրական դինամիկայով