ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։
Օպերատիվորեն ժամանած բժիշկներն արձանագրել են 2 տղամարդու մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Կայքի հաղորդմամբ, քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում