413.17
4.01
386.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում

14:19
01 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
12:02
12 Սեպտեմբերի 2023
«Ուրալյան ավիաուղիների» ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել դաշտում
Օդանավում եղել է 159 ուղևոր, այդ թվում՝ 23 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ