Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել 84-ամյա Ցողիկ Մադոյանը և 56-ամյա Կարինե Մադոյանը։ Հոկտեմբերի 2–ին Ցողիկ Մադոյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Սպանության և ինքնասպանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 1–ին մասի (սպանություն) և 110–րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

