Սարսափելի դեպք Էջմիածնում. վագոն–տնակում հրդեհի հետևանքով քաղաքացիներ են մահացել (ՎԻԴԵՈ)

18.04.2022, 18:09
Սարսափելի դեպք Էջմիածնում. վագոն–տնակում հրդեհի հետևանքով քաղաքացիներ են մահացել. ՎԻԴԵՈ
Սարսափելի դեպք Էջմիածնում. վագոն–տնակում հրդեհի հետևանքով քաղաքացիներ են մահացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն- տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տնակի՝ 1933 և 1959թթ. բնակիչները մահացել են:

Նշանակվել են  դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:–0–