Սարսափելի ավտովթար Զովունի–Եղվարդ ճանապարհին.52–ամյա վարորդը Mercedes–ով մխրճվել է տախտակներով բարձված բեռնատարի մեջ ու տեղում մահացել է

08.10.2021, 11:01

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները: –0–