ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:40-ի սահմաններում Ազատության պողոտայում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Գալստյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին՝ տապալելով այն, այնուհետև հայտնվել է մեկ այլ հաստաբուն ծառի և պատի արանքում:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–