Սարսափելի ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. Nissan-ը բախվել է էլեկտրասյանն ու մեջտեղից կիսվել է. 2 մարդ տեղում մահացել է

30.05.2021, 12:16

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04։40-ի սահմաններում  «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 1 հմարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներվ (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ )։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։–0–