ԵՐԵՎԱՆ,12 մսյիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:
ԻՎթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 4 մարդ, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարները:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Փաստի առթիվ հարուցվել է ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվel, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննիչները վթարի վայրում կրկնակի տեղազննություն են կատարել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում