ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–