433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Կարբի գյուղի մոտ. 28-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)

16:49
05 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Շ․, ծնված 1995 թ․) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1980 թ․)․ «Iveco» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը, իսկ «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Iveco» մակնիշի բեռնատարը, Յ. Շ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։–0–

ДТП, авария, Аштарак

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:59
02 Հոկտեմբերի 2023
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
10:44
02 Հոկտեմբերի 2023
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
08:54
02 Հոկտեմբերի 2023
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել