420.93
3.99
397.52
+10
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Իջևան–Նոյեմբերյան ճանապարհին.3–ամյա երեխա է մահացել

12:04
30 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

ՀՀ ԱՒՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ,  ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:

«Փրկարարները վարորդներին, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1966 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ծ-ի և Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
10 Հոկտեմբերի 2023
Մահվան ելքով վրաերթ–փախուստ` Հրազդանում. պարեկները մոտ 1.5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին
Մահվան ելքով վրաերթ–փախուստ` Հրազդանում. պարեկները մոտ 1.5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին
11:09
10 Հոկտեմբերի 2023
«Արցախբանկի» արցախյան մասնաճյուղի կառավարիչը ՀՀ տեղափոխելու համար մեքենայի մեջ է պահել 60մլն դրամ և 100 պարկ ոսկի, որը նրանից գողացել են
«Արցախբանկի» արցախյան մասնաճյուղի կառավարիչը ՀՀ տեղափոխելու համար մեքենայի մեջ է պահել 60մլն դրամ և 100 պարկ ոսկի, որը նրանից գողացել են
09:57
10 Հոկտեմբերի 2023
Խոշոր հրդեհ Աբովյանի բնակարաններից մեկում. 70 մարդ տարհանվել է, 6 մարդ դիմել է ԲԿ (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Աբովյանի բնակարաններից մեկում. 70 մարդ տարհանվել է, 6 մարդ դիմել է ԲԿ. ՖՈՏՈ
22:18
09 Հոկտեմբերի 2023
Գեղարքունիքում տուն է փլուզվել. կա վիրավոր
Գեղարքունիքում տուն է փլուզվել. կա վիրավոր
15:24
09 Հոկտեմբերի 2023
Երևանի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել
Խոհանոցն ամբողջությամբ այրվել է
15:12
09 Հոկտեմբերի 2023
Անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին. 59–ամյա վարորդը Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ փորձել է կաշառել պարեկներին
Անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին. 59–ամյա վարորդը Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ փորձել է կաշառել պարեկներին
14:19
09 Հոկտեմբերի 2023
38–ամյա կնոջը հրել, նստեցրել են մեքենան. առևանգում «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ
38–ամյա կնոջը հրել, նստեցրել են մեքենան. առևանգում «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ
11:37
09 Հոկտեմբերի 2023
Հաղորդակցվեու հետ խնդիրներ ունեցող 20–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Պարզվել է, որ նա գտնվում է հոգեբուժարանում
19:37
06 Հոկտեմբերի 2023
Գնել էր օնլայն խանութից. 18–ամյա երիտասարդը փորձել է հուշանվեր–թղթադրամ իրացնել (ՎԻԴԵՈ)
Գնել էր օնլայն խանութից. 18–ամյա երիտասարդը փորձել է հուշանվեր–թղթադրամ իրացնել. ՎԻԴԵՈ
10:04
06 Հոկտեմբերի 2023
Օշականի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել, կա տուժած
Օշականի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել, կա տուժած
12:49
05 Հոկտեմբերի 2023
«Տրոտիլ», վառող, պայթուցիչներ. Երևանի շենքերից մեկի նկուղում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել
«Տրոտիլ», վառող, պայթուցիչներ. Երևանի շենքերից մեկի նկուղում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել
10:34
05 Հոկտեմբերի 2023
Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Վայքի հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում, այն մինչև հիմա չի հաջողվում մարել (ՖՈՏՈ)
Հրդեհը բռնկվել է մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. ՖՈՏՈ