ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։
2 մարդ հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–