Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենայում հրդեհ է բռնկվել, 34–ամյա վարորդն ու ուղևորը մահացել են (ՖՈՏՈ)

19.08.2024, 12:22
Ավտովթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, 34–ամյա վարորդն ու ուղևորը մահացել են․ ՖՈՏՈ
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենայում հրդեհ է բռնկվել, 34–ամյա վարորդն ու ուղևորը մահացել են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 19-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։ 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ДТП в Армавире