526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. BMW–ն բախվել է ԿամԱԶ–ին, BMW–ից դուրս են բերվել 3 մոխրացած դիեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11:13
16 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել այս գիշեր Արարատի մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 16-ին, ժամը 04:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ДТП, авария, Ереван-Мегри, МЧС

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ռազմիկ Ա., ծնված 1962 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:

ДТП, авария, Ереван-Мегри, МЧС

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Վարոս Մ.-ի, ուղևորների՝ Քրիստինե և Լուսինե Մ.-երի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «BMW» մակնիշի ավտոմեքենան բարձրացրել ավտոքարշակի վրա:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղևորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են Երևանի բնակիչներ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել ԿամԱԶ-ի վարորդ Ռ. Ադամյանը և նրա ուղևորը՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 24-ամյա Գևորգ Սարգսյանը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին:
12:29
16 Հոկտեմբերի 2019
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել։
12:00
16 Հոկտեմբերի 2019
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
11:35
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է:
11:09
16 Հոկտեմբերի 2019
Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով
Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։
10:47
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են լուսանկարներ ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է (ՖՈՏՈ)
Հրապարակվել են լուսանկարներ Երևանում ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է։
09:19
16 Հոկտեմբերի 2019
Խլել է ոստիկանի ատրճանակն ու կրակել. Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել
Գիշերը Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել։
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է: