418.04
4.21
392.6
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Արագածոտնում. այրված մեքենայում հայտնաբերվել են պապու, տատու և 11–ամյա թոռնու մոխրացած դիերը, մայրն ու 17–ամյա որդին հոսպիտալացվել են

17:03
01 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և
Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի Հացաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին ամբողջովին այրված ավտոմեքենա կա, որի մեջ էլ կան դիեր։

Ոստիկաններն ու փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 3 մոխրացած դի, իսկ նշված վայրից էլ Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ։

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ վարորդը ավտոմեքենայով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ 68-ամյա Իշխան Մադոյանը։

Վթարի հետևանքով՝ Ի․ Մադոյանը, ուղևորներ՝ Մեծամոր քաղաքի բնակիչներ 65-ամյա Վարդենիկ Մադոյանը, 11-ամյա Մարգարիտա Նազարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուևորներ՝ Մեծամոր քաղաքի բնակիչներ 38-ամյա Արմինե Մադոյանն ու 17-ամյա Ժիրայր Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Մահացածներից Վ․ Մադոյանն ու Ի․ Մադոյանը ամուսիններ են, մահացածներից Մ․ Նազարյանը նրանց թոռնիկն էր, Ա․ Մադոյանը վարորդի աղջիկն է, Ժ․ Նազարյանն էլ վարորդի թոռն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում