Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել տղամարդու դի․ ՆԳՆ

26.05.2024, 15:25
Ժամը 13։30–ի դրությամբ փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել տղամարդու դի․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ), հայտնում են ՀՀ Փրկարար ծառայությունից։

Ժամը 13.30-ի դրությամբ Փրկարար ծառայության ուժերի միջոցով աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է «Թեժ գիծ»։