635.31
7.06
522.37
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սահմռկեցուցիչ դեպք Արարատում. 20–ամյա մայրը, խորթ հայրն ու տատը կասկածվում են 2–ամյա երեխային ծեծելու, քնաբեր խմեցնելու մեջ. փոքրիկը մահացել է

10:26
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/.  Փետրվարի 7–ին Մասիսի ԲԿ–ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փետրվարի 6-ին՝ ժամը  20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի հաղորդմամբ, Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 109–րդ հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, չի բացառվում, որ փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանություն։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:04
11 Մայիսի 2021
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ. ՎԻԴԵՈ
12:23
11 Մայիսի 2021
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:18
11 Մայիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
11:56
11 Մայիսի 2021
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ԶԼՄ
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
12:54
10 Մայիսի 2021
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:23
10 Մայիսի 2021
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
18:18
09 Մայիսի 2021
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում ուղևորատար «Գազել» է այրվել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:02
08 Մայիսի 2021
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
Սպանություն Երևանում. փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի և չկրակված պարկուճներ
12:55
07 Մայիսի 2021
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
Երևանում 30–ամյա ծննդկան է մահացել
12:41
07 Մայիսի 2021
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
Երևանի բարձրահարկ շենքերից մեկից 74–ամյա քաղաքացի է ընկել ու մահացել
16:28
06 Մայիսի 2021
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Եղեգնաձոր–Վայք ճանապարհին. բախվել են MAN բեռնատարն ու Gazelle–ը, վերջինիս ուղևորը մահացել է.ՖՈՏՈ
16:12
05 Մայիսի 2021
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել
Զորամասերից մեկի մարտական դիրքում 19–ամյա զինծառայող է մահացել