630.16
7.24
518.61
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Ռազբորկա» Թոխմախի գերեզմանների մոտ. կան վիրավորներ, հայտնաբերվել են արտարնման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ

16:58
01 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։

Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ բուժօգնության տեղափոխվածներն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Թոխմախի գերեզմանների մոտ։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 112 հոդվածի 2-րդ մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 34-104 հոդվածի հատկանիշներով (մահափորձ)։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:19
11 Հունիսի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է (ՎԻԴԵՈ)
Երևան–Գյումրի ճանապարհին Opel–ը կողաշրջվել է ու բախվել սյանը, ուղևորներից մեկը մահացել է.ՎԻԴԵՈ
13:27
11 Հունիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ.ՎԻԴԵՈ
12:47
11 Հունիսի 2021
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
17:16
10 Հունիսի 2021
Դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը (ՎԻԴԵՈ)
Գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ.ՎԻԴԵՈ
11:55
10 Հունիսի 2021
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
11:05
10 Հունիսի 2021
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը