578.33
6.66
486.24
+24
Եղանակը Երևանում
Հայ

24–ամյա տղամարդը խարդախությամբ ավտոմեքենաներ է հափշտակել, 20 մարդ տուժել է

17:37
03 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Загружается новость ... "Лево"

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա տղամարդը «լիստ.ամ» կայքից տեղեկանալով տարբեր մարդկանց կողմից ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարությունների մասին, խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2019-2020թ. տարբեր ժամանակահատվածներում տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով և առանց որևէ գումար վճարելու վերցրել է այդ ավտոմեքենաները:

Այնուհետև ավտոմեքենաների վերաբերյալ հայտարարություններ տեղադրել «լիստ.ամ» կայքում, ավելի թանկ վաճառելու մտադրությամբ, որի միջոցով կապ հաստատելով տարբեր մարդկանց հետ, վստահություն ներշնչելով ավտոմեքենայի վերաբերյալ գործարք կատարել՝ այդկերպ մեքենաների իրական տերերին՝ 20 անձի, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:06
30 Հուլիսի 2021
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել 3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
12:52
30 Հուլիսի 2021
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
21:51
29 Հուլիսի 2021
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20:37
29 Հուլիսի 2021
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել (ՎԻԴԵՈ)
Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել.ՎԻԴԵՈ
19:53
29 Հուլիսի 2021
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել