568.89
6.57
483.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

24–ամյա կինն ամուսնու անձնագրով վարկ է ձևակերպել ու հափշտակել նրա քարտին փոխանցված գումարը. հարուցվել է քրգործ

19:37
02 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից կատարված խարդախության և սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբեր ամսին 24-ամյա կինը, օգտվելով ամուսնու անձնագրային տվյալներն ունենալու հանգամանքից, համացանցի միջոցով վերջինիս անձնագրային տվյալներով ընկերության հետ կնքել է սպառողական վարկի պայմանագիր, այնուհետև խաբեության եղանակով հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված զգալի չափերով գումարը:

Բացի այդ, 24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:02
23 Հուլիսի 2021
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը.ՎԻԴԵՈ
10:37
23 Հուլիսի 2021
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ
20:17
21 Հուլիսի 2021
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
15:37
21 Հուլիսի 2021
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
14:52
21 Հուլիսի 2021
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
14:24
21 Հուլիսի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
13:43
21 Հուլիսի 2021
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է.ՎԻԴԵՈ
13:06
21 Հուլիսի 2021
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել ոտքին, կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ
15:58
20 Հուլիսի 2021
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ.ՎԻԴԵՈ
11:00
20 Հուլիսի 2021
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել (ՖՈՏՈ)
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել.ՖՈՏՈ
09:15
20 Հուլիսի 2021
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել