20–ամյա երևանցին բնակարանում տպիչ սարքով կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել (ՎԻԴԵՈ)

16.06.2020, 21:22
20–ամյա երևանցին բնակարանում տպիչ սարքով կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել. ՎԻԴԵՈ
20–ամյա երևանցին բնակարանում տպիչ սարքով կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։

«Հայտնաբերվեցին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, նախնական տվյալներով՝ պատրաստվել էին կեղծ թղթադրամները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երիտասարդը կալանավորվել է։ Տուժած անձանց հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։–0–