ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Загружается новость ... "Лево"
Կայքի տեղեկություննրեով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:
Կայքի հաղորդմամբ, ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ: Վիրավորներն են 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:
Shamshyan.com-ը նաև հայտնում է, որ վիրավորներն են «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-