Քաղաքապետարանի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել (ՎԻԴԵՈ)
13:39
04 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ քաղաքացին բենզին է լցրել վրան ու փորձել ինքնահրկիզվել։
Նշենք, որ քաղաքապետարանի մոտ անցկացվում է մասնավոր տուրիստական միկրոավտոբուսների վարորդների բողոքի ակցիան, ովքեր բողոքում են քաղաքապետարանի որոշման դեմ, որով արգելվում է Հանրապետության Հրապարակում իրենց մեքենաների կայանումը։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, տղամարդը միայնակ չի եղել, նրա հետ են եղել նաև երեխաները։ Տեղում հերթապահող ոստիկանները բռնել են տղամարդուն, հագցրել են ձեռնաշղթաներ և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։–0–