502.08
7.08
474.38
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել ոստիկանական մեքենայի կողմից հղի կնոջ ողբերգական վրաերթի կապակցությամբ

00:35
27 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին, կնոջը տեղափոխել են արդեն մահացած՝ սրտի կանգով, շնչառության կանգով: Անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգվել է պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց գործողությունները դադարեցվել են ապարդյուն լինելու պատճառով:

ԶԼՄ-ները գրում են, որ կինը տեղում մահացել է: Ոստիկանության մեքենան եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:56
08 Մայիսի 2022
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
19:38
07 Մայիսի 2022
33-ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
33-ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
11:41
06 Մայիսի 2022
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:12
06 Մայիսի 2022
Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է
10:54
06 Մայիսի 2022
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին. Վրթանեսյան (ՖՈՏՈ)
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին. Վրթանեսյան. ՖՈՏՈ
21:10
05 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. երթուղայինի 51-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
Երթուղայինի վարորդն ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել
21:04
05 Մայիսի 2022
Հարուցվել է քրեական գործ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ (ՎԻԴԵՈ)
Քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ. ՎԻԴԵՈ
14:21
05 Մայիսի 2022
Երևանում կնոջ դաժան սպանության հետքերով. հայտնի են կասկածյալն ու մի շարք հանգամանքներ
Երևանում կնոջ դաժան սպանության հետքերով. հայտնի են կասկածյալն ու մի շարք հանգամանքներ
13:55
05 Մայիսի 2022
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացի է հոսպիտալացվել, նա հիվանդանոցում մահացել է
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակի վրաններից հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է
12:29
05 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Ալավերդիում. 33–ամյա կինը չի հասցրել ազատել երկաթգծի երթևեկելի մասն ու դիպել է գնացքին
Ողբերգական դեպք Ալավերդիում. 33–ամյա կինը չի հասցրել ազատել երկաթգծի երթևեկելի մասն ու դիպել է գնացքին
11:00
05 Մայիսի 2022
Դաժան սպանություն Երևանում. 35 կինը մարզային վարչության նախկին պետի դուստրն էր
Դաժան սպանություն Երևանում. 35 կինը մարզային վարչության նախկին պետի դուստրն էր
15:20
03 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Վանաձորում. 47–ամյա կինը պատուհանները մաքրելիս ընկել է 4–րդ հարկից ու մահացել
Վանաձորում 47–ամյա կինը պատուհանները մաքրելիս ընկել է 4–րդ հարկից ու մահացել