Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Մարության (ՎԻԴԵՈ)

26.08.2020, 12:22
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. ՎԻԴԵՈ
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Մարության (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն:

Загружается новость ... "Лево"

Քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է. վնասվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան։

ԱԻՆ փրկարարական ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս է եկել մոտ 20 մարդ:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դեպքի վայրում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման խնդիրը։

Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։–0–