Պայթյուն գազալցակայանում. 32-ամյա քաղաքացին մահացել է (ՖՈՏՈ)

30.06.2023, 10:04
Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. 32-ամյա քաղաքացին մահացել է
Պայթյուն գազալցակայանում. 32-ամյա քաղաքացին մահացել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ:

 - рис.1