ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը պայթյուն է որոտացել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, գուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–