526.33
7.47
477.22
0
Եղանակը Երևանում
Հայ

Պայթյուն Արագածոտնում. կա 2 զոհ, կնոջ մարմինը մասերի է բաժանվել (ՖՈՏՈ)

15:15
27 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

взрыв, Арнут

Մասնավորապես, հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած:

взрыв, Арнут

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ Մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է։

взрыв, Арнут

Կայքի հաղորդմամբ, պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնին միացրել են ռետինե խողովակ, և այն երկարացված վիճակում բերել են ու միացրել այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։

взрыв, Арнут

Պայթյունի հետևանքով փլուզվել է տան քարե ցանկապատը, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայի տիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:04
11 Նոյեմբերի 2019
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են (ՎԻԴԵՈ)
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են:
17:31
11 Նոյեմբերի 2019
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս:
17:19
11 Նոյեմբերի 2019
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից:
16:49
11 Նոյեմբերի 2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում:
12:22
11 Նոյեմբերի 2019
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել:
10:43
11 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են:
21:15
10 Նոյեմբերի 2019
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում` 5 մանկահասակ երեխա
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում`  5 մանկահասակ երեխա:
17:55
10 Նոյեմբերի 2019
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել:
12:33
10 Նոյեմբերի 2019
ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է
Այրվել է մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը. ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է։
11:00
10 Նոյեմբերի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է:
19:05
09 Նոյեմբերի 2019
Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Այսօր ցերեկը Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայր էր ժամանել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
18:21
09 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է: